Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին

15:57     20 ապրիլի, 2023

Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, եթե խանգարող ոչինչ չլինի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Ազգային ժողովում  ասաց, թե օրենքով ընտրությունը սեպտեմբերին է նախատեսված, փոխանցում է  news.am-ը:

«Ամենալավ մեխանիզմը օրենքով շարժվելն է, օրենքով սեպտեմբերին է  նախատեսված, կարծում եմ՝ եթե որևէ հանգամանք չառաջանա, իսկ հանգամանք առաջանալու դեպքում բոլորս պետք է քննարկենք, որովհետև  օրենք է: Որևէ  խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված է ժամկետը, կգնանք ընտրության», - նշեց նախարարը:


© armedia.am