Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները, հայտնում է Այսօր-ը:
Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Ավելի վաղ փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնել էր, որ Փաշինյանն ու Պապիկյանը նպատակահարմար չեն համարում հանդիպել։