Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, ըստ որի՝ օտարերկրացիները երկրի քաղաքացիություն ստանալու համար պետք է քննություններ հանձնեն ուկրաիներենից և պատմության ու Ուկրաինայի իմացությունից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Գերագույն Ռադայի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Օրենքի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալ ցանկացողներից կպահանջվի թեստեր հանձնել Ուկրաինայի Սահմանադրության և երկրի պատմության հիմունքների վերաբերյալ, ինչպես նաև հաստատել պետական լեզվի իմացության մակարդակը: Քաղաքացիություն ստանալ ցանկացողները պետք է իշխանություններին ներկայացնեն քննությունների հանձնումը հաստատող փաստաթղթերը։
Օտարերկրացին քննությունները կարող է հանձնել քաղաքացիություն ստանալուց հետո, դրա համար երկու տարի կհատկացվի: Եթե այդ ընթացքում քննությունը չհանձնի, ապա կզրկվի Ուկրաինայի քաղաքացիությունից։