Երբեք չմոռանանք և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության․ ԱՄՆ փոխնախագահը ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

11:00     25 ապրիլի, 2023

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ կոչ անելով մշտապես հանդես գալ ընդդեմ ատելության և երբեք չմոռանալ կատարվածը, հայտնում է NEWS.am-ը։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն մարդկանց հիշատակը։ Հիշելով պատմության այդ ցավալի դրվագը՝ եկեք վերստին խոստանանք երբեք չմոռանալ և հանձնառու լինենք խոսել ընդդեմ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ 


© armedia.am