Կանադային անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Ինչպես նշված է Կանադայի կառավարության կայքում, այս հայտարարությունն է արել է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին։
«Կանադան խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Այդ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածաշրջանի միջև միակ ցամաքային հաղորդակցությունն է։ Այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը»,– ասել է Ժոլին։
Նա շեշտել է` Կանադան կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, քանի որ այն պետք է բաց մնա և չլինեն խոչընդոտներ, որպեսզի ապահովվի մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը։
Կանադան կողմերին հորդորել է վերսկսել բանակցությունները և զերծ մնալ հետագա էսկալացիայից կամ սահմանի երկայնքով թշնամական գործողություններից, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: