Վրաստանի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու երկրի պատրաստակամության մասին

22:57     25 ապրիլի, 2023

Վրաստանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է և պատրաստ է էլ ավելի խորացնել համագործակցությունը դաշինքի հետ։ Այս մասին երեքշաբթի օրը Բրյուսելում կայացած բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Վրաստանը, որպես ամենահուսալի և ընդունակ գործընկերներից մեկը, բավականին լավ փորձ ունի դաշինքի առաքելություններին նպաստելու առումով։ Մենք նպաստում ենք եվրատլանտյան անվտանգությանն ու խաղաղությանը։<...> Մենք պատրաստ ենք էլ ավելի խորացնել մեր քաղաքական երկխոսությունը և գործնական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ բոլոր հարթություններում»,- ասել է Ղարիբաշվիլին։


© armedia.am