Վրաստանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է և պատրաստ է էլ ավելի խորացնել համագործակցությունը դաշինքի հետ։ Այս մասին երեքշաբթի օրը Բրյուսելում կայացած բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վրաստանը, որպես ամենահուսալի և ընդունակ գործընկերներից մեկը, բավականին լավ փորձ ունի դաշինքի առաքելություններին նպաստելու առումով։ Մենք նպաստում ենք եվրատլանտյան անվտանգությանն ու խաղաղությանը։<...> Մենք պատրաստ ենք էլ ավելի խորացնել մեր քաղաքական երկխոսությունը և գործնական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ բոլոր հարթություններում»,- ասել է Ղարիբաշվիլին։