Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջով հայտարարությամբ է հանդես եկել։ Նա գրել է, որ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով էր իրեն ուղիղ եթերում վատ զգացել։ Նա շեշտել է, թե բժիշկների խորհուրդով մեկ օրով կդադարեցնի իր քարոզարշավը։ Նշենք, որ Էրդողանը երեկ հեռուստաընկերության ուղիղ եթերում իրեն վատ էր զգացել, որի հետեւանքով հաղորդումը անջատել էին։ «Երեկ և այսօր բավականին մեծ նախընտրական աշխատանք կար։ Ես հիվանդացա ստամոքսի գրիպով», - խոստովանել է Էրդողանը: