Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվում է

13:21     27 ապրիլի, 2023

Ֆրանսիայի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցը մեկնարկել է Բաքվից։ Թվիթերի իր միկրոբլոգում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան գրել է

«Ժամանում եմ Բաքու՝ սկսելու իմ ճանապարհորդությունը դեպի Կովկաս՝ Ադրբեջան, Հայաստան, ապա Վրաստան։

Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։ Իմ երկիրը  վճռականորեն հավատարիմ է դրան:

Սա այն ուղերձն է, որը ես կփոխանցեմ երկրներին»։

Ավելի վաղ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննան ապրիլի 26-ից 28-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան:


© armedia.am