Ֆրանսիայի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցը մեկնարկել է Բաքվից։ Թվիթերի իր միկրոբլոգում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան գրել է
«Ժամանում եմ Բաքու՝ սկսելու իմ ճանապարհորդությունը դեպի Կովկաս՝ Ադրբեջան, Հայաստան, ապա Վրաստան։
Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։ Իմ երկիրը վճռականորեն հավատարիմ է դրան:
Սա այն ուղերձն է, որը ես կփոխանցեմ երկրներին»։
Ավելի վաղ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննան ապրիլի 26-ից 28-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: