Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը և ուկրաինական ճգնաժամի կարգավորման աշխատանքային խմբի ստեղծումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես լրագրողներին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից, զրույցի ընթացքում շոշափվել են ռուսական հատուկ ռազմական գործողությանն ու «հացահատիկի համաձայնագրի շրջանակներում աշխատանքին» առնչվող հարցեր։
«Նախագահ Էրդողանը հայտնել է, որ աշխատանքային խմբի շրջանակներում, որն առաջարկվում է ստեղծել, կարող են նոր նախաձեռնություններ ի հայտ գալ»,- նշել են գրասենյակից։
Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները։