Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի օրը՝ մայիսի 3-ին, կժամանի Դամասկոս, այցի ընթացքում կհանդիպի իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական «Ալ Վաթան» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ սա կլինի Իրանի նախագահի առաջին այցը Սիրիա 2010 թվականից ի վեր։
Ըստ աղբյուրների՝ Ռաիսիի այցը կտևի երկու օր և կներառի Իրանի և Սիրիայի նախագահների պաշտոնական բանակցությունները երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման շուրջ, հատկապես տնտեսական ոլորտում։
Պարբերականի տվյալներով՝ Իրանի նախագահի այցի ընթացքում Իրանի և Սիրիայի միջև կստորագրվեն մեծ թվով պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր տնտեսական ոլորտում։