Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ թույլ կտա կանանց քվեարկել խորհրդատվական մարմնի՝ եպիսկոպոսների սինոդի հաջորդ նիստում, որը ներկայացնում է եկեղեցու ամենաազդեցիկ ներկայացուցիչներին։ Ինչպես գրում է The New York Times-ը՝ հինգ միանձնուհիներ ձայնի իրավունք կստանան հոկտեմբերին նախատեսված եպիսկոպոսների համաշխարհային հանդիպման ժամանակ։
Նախկինում կանանց թույլատրվում էր մասնակցել հանդիպմանը միայն դիտորդի կարգավիճակով։ Ավելին, Հռոմի պապը ձայնի իրավունք է տվել կրոնական համայնքի 70 անդամների, ովքեր հոգեւորականության անդամ չեն և ընտրված են համայնքի կողմից։