Սուդանում գտնվող ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան
Սուդանում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով Սուդանում գտնվող ՀՀ յոթ քաղաքացիներին տեղափոխել են Կահիրե։ Այս մասին հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանատնից հայտնում են, որ նրանք շուտով կժամանեն Հայաստան։