«Մենք Հայաստանին ուղարկել ենք խաղաղության պայմանագրի նախագածի չորս նոր տարբերակ։ Նրանք վերադարձրել են իրենց մեկնաբանություններով։ Այն, ինչ մենք տեսել ենք այդ մեկնաբանություններում, կրկին Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են»,-այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, հայտնում է Panorama-ն:
Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև գրում են, որ խոսելով ԱՄՆ մայրաքաղաքում երկու երկրների միջև ընթացող բանակցությունների մասին՝ նա հույս է հայտնել, որ դրանք կտան տեսանելի արդյունքներ։
Ի դեպ Ալիևն այս հայտարարություններն արել է ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված Շուշիում, որտեղ նշում է հոր հարյուրամյակը։