Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլին

15:51     3 մայիսի, 2023

Երկու անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են Կրեմլը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն:
Հաղորդվում է, որ գիշերը Կիևը փորձել է ԱԹՍ-ով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա։
Ռադիոէլեկտորոնային պայքարի համակարգերի կիրառմամբ շարքից հանվել են Կրեմլին հարվածել փորձող անօդաչու սարքերը:
«Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը որակավորվում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն», - ասվում է հաղորդագրությունում:
Կրեմլից հայտնում են, որ բեկորների ընկնելու հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան։
Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկը փոփոխությունների չի ենթարկվել։
Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել` որտեղ և երբ անհրաժեշտ կհամարի։


© armedia.am