Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա, որտեղ չորեքշաբթի կկայանա սկանդինավյան երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում են Ֆինլանդիայի նախագահի գրասենյակից:
Հանդիպմանը նրա մասնակցության վերաբերյալ ավելի վաղ որևէ տեղեկատվություն չի տրվել:
«Նախագահ Նիինիստոյի և նախագահ Զելենսկիի պաշտոնական բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի պաշտպանությանն ու Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև երկու երկրների երկկողմ հարաբերությունների և համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակինառնչվող հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։