Սա մեծ խաղ է, նաև՝ Ադրբեջանի կողմից, Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու ուղղությամբ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը РБК-ին

17:00     3 մայիսի, 2023

«Կարծում եմ, որ խաղաղության օրը չի մոտենում, քանի որ այն, ինչ արեց Ադրբեջանը, հակառուսական է: Նրանք ամեն կերպ ցանկանում են չեղարկել և վերացնել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որը ստորագրվել է ՌԴ-ի մասնակցությամբ»,- РБК-ին տված հարցազրույցում ասաց Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի ճանապարհային քարտեզի քննարկումները  խաղաղության օրը մոտեցնում են, հայտնում է Panorama-ն: 

Նրա կարծիքով՝  խաղաղության պայմանագրի հիմքերն այդ տեսանկյունից շատ թույլ են:

«Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե Հարավային Կովկասում առանց Ռուսաստանի ինչպես է հաստատվելու խաղաղությունը: Երկրորդ՝ ես դժվարությամբ եմ պատկերացնում խաղաղության համաձայնագիր, որն անցկացովում է ավտոմատների կրակափողերի տակով, երբ Արցախի բնակցչությունը զրկված է նորմալ տեղաշարժվելու հնարավորությունից»,-հայտարարեց Ռուբեն Վարդանյանը և հավելեց. «Քեզ կոչ են անում խաղաղության, միևնույն ժամանակ քունքիդ պահում են ատրճանակը: Այդպես խաղաղ համաձայնագիրը երբեք չի աշխատել պատմության ընթացքում և վստահ եմ, որ չի լինի նաև այս դեպքում: Սա մեծ խաղ է, այդ թվում նաև՝ Ադրբեջանի կողմից,  հարավային կովկասից ՌԴ-ին դուրս մղելու ուղղությամբ»:

Արցախի հանրապետության նախկին պետնախարարը Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների կատրամանը վերադառնալու մեջ:


© armedia.am