Համաշխարհային տնտեսությունը կարող է բաժանվել թշնամական բևեռների, կա նման վտանգի աճի միտում, դա վնասակար կլինի բոլորի, ներառյալ Եվրոպայի համար, զգուշացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Գլոբալ ինտեգրման զարգացման տանսամյակներից հետո առկա է այն աճող վտանգը, որ աշխարհը կարող է պառակտվել թշնամական տնտեսական բևեռների։ Այս սցենարը վնասակար կլինի բոլորի, ներառյալ Եվրոպայի բնակչության համար»,- նշվել է Գեորգիևայի հայտարարությունում, որն արվել է Բրյուսելում, տնտեսական համաժողովի շրջանակում։
Ապրիլին ԱՄՀ-ն իջեցրել էր 2023թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 2,8, 2024-ինը՝ 3,0 տոկոսի։ Միջազգային կազմակերպությունում միաժամանակ նախազգուշացրել են, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման հավանականությունը 2 տոկոսից ցածր մակարդակի կազմում է 25 տոկոս, ինչը կրկնակի գերազանցում է նորմը։