Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Երևանի ու Բաքվի միջև նոր էսկալացիայի վտանգի մասին

17:59     5 մայիսի, 2023

«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով պարբերական փոխհրաձգություններն ու լարվածությունը մտահոգության տեղիք են տալիս»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին TRT World-ում  հրապարակված իր հոդվածում գրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրք նախարարն իր հոդվածում նշել է նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղ համաձայնության հասնելու փորձերու հաջողության բացակայության մասին։

«Իրավիճակն անկայուն է, և խաղաղ համաձայնագրի շուտափույթ ստորագրման մեր հույսն աստիճանաբար մարում է։ Չնայած հակամարտությունն այժմ սառեցված է, սակայն համաձայնագրի ձգձգման հետ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծանում է»,- գրել է Հուլուսի Աքարը։

Նա նաև անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք» կոչվածին՝ նշելով, որ այն որևէ այլ երկրի համար վտանգ չի ներկայացնում, փոխանցում է Panorama. am։


© armedia.am