Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն Բրյուսելում․ FT

10:39     8 մայիսի, 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթավա վերջին կվերսկսեն խաղաղ բանակցությունները Բրյուսելում, հայտնում է Aysor.am-ը։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին Financial Times-ին հայտնել են հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքներին ծանոթ դիվանագետները։


© armedia.am