Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հրամանագիր է ստորագրել, ըստ որի մայիսի 9-ին երկրում նշվելու է Եվրոպայի օրը։
«Ուկրաինայում սահմանել Եվրոպայի օրը, որը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին Եվրամիության երկրների հետ միասին»,- ասվում է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է Ուկրաինայի պետության ղեկավարի կայքում։
Զելենսկիի տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում, նա նաև նշել է, որ մայիսի 9-ին Ուկրաինայում ամեն տարի կնշվի Եվրոպայի օրը։ Իսկ մայիսի 8-ին Զելենսկին առաջարկում է նշել Հիշատակի օրը և Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: