Իրանում մահապատժի են ենթարկել երկու մարդու՝ համացանցում աթեիզմ քարոզելու, հակաիսլամական քարոզչություն իրականացելու և Ղուրանը այրելու համար։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Երկրի դատական համակարգի մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որ դատավճռի հիման վրա Սադրոլլա Ֆազելի-Զարեն դատապարտվել է մահապատժի: Նրան մեղադրանք է առաջադրվել մարգարեին և նրա մորը վիրավորելու, հավատուրացության, Ղուրանը այրելու, սուրբ հասկացությունները վիրավորելու համար:
Երկրորդ մահապատժի ենթարկվածը՝ Յուսեֆ Մեհրդադը, մեղադրվել է մարգարեին, կրոնական և իսլամական հասկացությունները վիրավորելու մեջ:
«Դատավճիռը ի կատար է ածվել այսօր առավոտյան»,- ասվում է դատարանի հայտարարության մեջ, որը մեջբերում է իրանական լրատվական գործակալությունը։