ԱՄՆ-ն նախազգուշացրել է Վրաստանին, որ պատժամիջոցներ կկիրառի, եթե Վրաստանը վերսկսի ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին տեղեկացրել են պետդեպարտամենտի ներկայացուցիչները Accent-ի համար տրված մեկնաբանությունում։
Պետդեպարտամենտում հիշեցել են, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը, մասնավորապես, արգելում են ռուսական ինքնաթիռներին մտնել իրենց օդային տարածք։
«Եթե ուղիղ չվերթները Ռուսաստանի և Վրաստանի միջև վերսկսվեն, դա կստիպի մեզ պատժամիջոցներ մտցնել վրացական ավիաընկերությունների դեմ, որոնք կսպասարկեն ներմուծման և արտահանման վերահսկողության ներքո գտնվող ինքնաթիռները»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշվել է նաև, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը փորձում է հեռանալ «պուտինյան ռեժիմից»։ Պետդեպարտամենտում հիշեցրել են, որ ՌԴ-ն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։
«Վրացի ժողովրդի համար ավելի լավ կլինի, եթե Պուտինն իր զորքերը դուրս բերի Ռուսաստանի օկուպացրած Վրաստանի տարածքից, քան թե վերականգնի ուղիղ ավիահաղորդակցությունը կամ չեղարկի վիզային ռեժիմը»,- հայտարարել են պետդեպարտամենտում։