Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել

22:19     11 մայիսի, 2023

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին հնգօրյա այցով կմեկնի Բրյուսել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov տեղեկատվական հարթակում։

Պատվիրակության կազմում են լինելու նաև անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանը և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը։

Հայկական պատվիրակությունը Բելգիայի Թագավորությունում է լինելու 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ: 

 


© armedia.am