Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը այցելելու է Վատիկան և հանդիպելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաստատել է Սուրբ Աթոռի իրազեկ աղբյուրը։
«Նրան (Զելենսկիին – խմբ.) սպասում են Վատիկանում շաբաթ օրը: Պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվում անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասել է աղբյուրը:
Հինգշաբթի երեկոյան իտալական լրատվամիջոցները հայտնել են, որ Զելենսկին կարող է Հռոմ այցելել առաջիկա շաբաթավերջին։ Մասնավորապես նշվում էր նրա հանդիպումների մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի և հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։