Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ երկրում ստեղծելով գրավիչ կենսապայմաններ։ Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի՝ նման կետով է համալրվել Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ 2022 թ.-ին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն արտահոսքն արտասահման ավելացել է։ Այս առումով անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել մարդկային կապիտալի պահպանման, Ռուսաստանի Դաշնության բնակչության արտահոսքի նվազեցման համար գրավիչ ֆինանսական, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու համար», - նշված է փաստաթղթի կետերից մեկում։