Նախօրեին վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. մեկը դուրս է գրվել հոսպիտալից. ՀՀ ՊՆ

10:03     13 մայիսի, 2023

Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 
Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում:


© armedia.am