Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն շաբաթ օրն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տևել է 40 րոպե։
«Քննարկվել է Ուկրաինայի հումանիտար և քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր <...>։ Հռոմի պապը վերահաստատել է իր մշտական աղոթքները, ինչի մասին են վկայում անցյալ փետրվարից ի վեր նրա բազմաթիվ հրապարակային ելույթները և Տիրոջը ուղղված խաղաղության մշտական կոչերը:
Նշվում է, որ կողմերը «համաձայնել են բնակչությանն աջակցելու համար մարդասիրական ջանքերը շարունակելու անհրաժեշտության շուրջ»։