Պեսկով․ Ռուսաստանը հավատարիմ է եռակողմ փաստաթղթերի կատարմանը

17:07     14 մայիսի, 2023

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա1» հեռուստաալիքի «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն հավատարիմ է Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև երկու տարի առաջ ստորագրված   եռակողմ փաստաթղթերի կատարմանը, հաղորդում է RG.ru-ն։

«Մենք ելնում ենք նրանից, որ դրանք նախկինի պես հանդիսանում են կարգավորման ոչ այլընտրանքային հիմքը։ Եվ կարգավորման գնալու համար, հարկավոր է գնալ երեքի կողմից ձեռքբերված  պայմանավորվածությունները կատարելու ճանապարհով»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն։

«Դրանք առաջվա պես ձևավորվում են որպես գործընկերային հարաբերություններ, առաջ գնացող գործընկերության, առանձնահատուկ հարաբերություններ, որոնք խորը պատմական արմատներ ունեն»,- ասել է նա։

«Մենք համոզված ենք, որ դրանք փայլուն ապագա ունեն։ Անկակած, որոշակի զգայուն պահեր կան»,- ավելացրել է Պեսկովը։ 


© armedia.am