ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ եղել են. Արմեն Գրիգորյան

17:42     14 մայիսի, 2023

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել  Новая Газета-ին, որում ի թիվս այլնի անդրադարձել է Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերություններին՝ չժխտելով, որ կազմակերպությունից դուրս գալու քննարկումներ եղել են, փոխանցում է Tert.am-ը:

«ՀԱՊԿ-ից ակնկալում էինք , որ այն կգործի անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայկական տարածքում Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չգործեց», - ասել է ԱԽՔ-ը։

Լրագրողի ճշտող հարցին առ այն, թե արդյոք խոսք է եղել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Արմեն Գրիգորյանը պատասխանել է.«Ճիշտն ասած, այո, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանք է»:


© armedia.am