ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ մտադիր է պաշտոնից հեռանալ աշնանը

17:49     15 մայիսի, 2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի օրը հաստատել է, որ մտադիր է լքել պաշտոնը 2023 թվականի աշնանը իր լիազորությունների ավարտից հետո։  Այդ մասին նա հայտարարել է Կոպենհագենում կայացած «Ժողովրդավարության գագաթնաժողովում», նրա ելույթը հեռարձակվել է դաշինքի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ես հստակ հասկացրել եմ, որ այլ ծրագրեր չունեմ, քան պաշտոնը լքելը այս աշնանը:  Ես կլինեմ [պաշտոնին] երկու անգամ ավելի երկար, քան ի սկզբանե նախատեսված էր, և դա այն ամենն է, ինչ կարող եմ ասել այս մասին»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կհամաձայնի՞ շարունակել աշխատել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, եթե ՆԱՏՕ-ի երկրներն իրեն դա խնդրեն։


© armedia.am