ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումից Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կստանար. Լավրով
Երևանը` ստորագրելով ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, ավելի կայուն իրավիճակ կստանար, այս մասին «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է Aysor.am-ը։
«2022 թվականի աշնանը Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան։ Եթե Երևանը հաստատեր արդեն համաձայնեցվածը և պատրաստ մնար ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ես համոզված եմ, որ Հայաստանը կհաղթեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։
«Այնուհետև վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել»,- հավելեl է նախարարը։