Սոթքի հատվածում վիրավորված զինծառայողը զոհվել է. ՀՀ ՊՆ

19:40     17 մայիսի, 2023

Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:


© armedia.am