Հայտնի է Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողի անունը

21:35     17 մայիսի, 2023

Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով  զոհված զինծառայողն է Էդգար Վահանի Սուլեյմանյանը (ծնվ․՝ 2003թ.): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:


© armedia.am