Սոթքի հատվածում վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից
Սոթքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցներից վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Բուժակը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է ամբուլատոր բուժում»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ապա, ըստ Թորոսյանի, գիշերվա ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել։
«Իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,– ասաց ՊՆ խոսնակը։