Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կստորագրվի։ BelTA-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ։
Իմանգալի Թասմագամբետովը նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ պարբերաբար բանակցություններ են ընթանում։ Օրերս Եվրոպայում կայացավ հերթական փուլը:
«Գոհունակությամբ նշվեց, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմանները՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
«Մենք հույս ունենք, որ այս բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Եվ երկրները հետագայում կսկսեն սահմանազատվել»,-հավելել է Իմանգալի Թասմագամբետովը: