Մայիսի 25-ին Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հանդիպում կկայանա Մոսկվայում
Մայիսի 25-ին Վլադիմիր Պուտին–Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև եռակողմ հանդիպում կկայանա Մոսկվայում։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով մայիսի 19-ին ՌԴ–ում նախանշված Արարատ Միրզոյան–Ջեյհուն Բայրամով հանդիպման մասին, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ` ՌԴ նախագահի միջնորդությամբ, բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպումներ նցկացնել մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը»,– ասաց Փաշինյանը։