Հիմա չենք կարող արձանագրել, որ Լաչինի միջանցքը ՌԴ վերահսկողության տակ է. Արարատ Միրզոյան

14:04     19 մայիսի, 2023

Հայաստանը մասնակցում է բանակցություններին կառուցողական տրամադրվածությամբ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Aysor.am-ը։
 
Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն է։
 
«Մենք հավատարիմ ենք եռակողմ հայտարարություններին, որոնք ընդունել են մեր երկրների առաջնորդները»,- ասաց Միրզոյանը։
 
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց՝ բանակցություններին զուգահեռ՝ Ադրբեջանը պարբերաբար էսկալացիոն քաղաքականություն է վարում Հայաստանի հետ սահմանին, խախտում եռակողմ հայտարարության դրույթները։
 
«Դրա վերջին դրսևորումներից է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատման փորձը, թեպետ, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ միջանցքը պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, մենք, սակայն, հիմա չենք կարող նման արձանագրում անել»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։


© armedia.am