Ռուսաստանը լուրջ հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասում. Լավրով
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների երկկողմ հանդիպումը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Այսօրվա բանակցությունների առանցքային թեմաներն են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Այս համատեքստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հատուկ շեշտել է եռակողմ հայտարարության կարևորությունը և ընդգծել, որ այն պետք է որոշիչ դեր ունենա տարբեր հարցերի լուծման, այդ թվում` խաղաղության պայմանագրի, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման համար։
«Ես կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով առաջընթացը որոշիչ դեր ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար, Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմական դեր և լուրջ հետաքրքրություններ ունի, վստահ է, որ դաշնակիցները դա հասկանում են»,– ընդգծեց նա։