Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Մոսկվայում

14:30     19 մայիսի, 2023

Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում, քանի որ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Aysor.am-ը։

«Հաջորդ շաբաթ մենք, իսկապես, կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով: Մոսկվայում կլինեն և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Ակնկալում ենք, որ և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։


© armedia.am