Ռուսաստանը և Թուրքիան միմյանց կարիքն ունեն. Էրդողան

17:11     19 մայիսի, 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը դրական հարաբերություններ ունեն. երկրները միմյանց կարիքն ունեն բոլոր հնարավոր ոլորտներում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 

«Մենք ուժեղ պետություն ենք, և մենք դրական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն ու Թուրքիան պետք են միմյանց ամեն հնարավոր բնագավառում»,- ասել է Էրդողանը CNN-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Էրդողանը նշել էր, որ թույլ չի տա, որ ընդդիմությունը հարձակում գործի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի վրա, ըստ նրա՝ Մոսկվայի հետ հարաբերությունները պակաս կարևոր չեն, քան Վաշինգտոնի հետ։


© armedia.am