Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը դրական հարաբերություններ ունեն. երկրները միմյանց կարիքն ունեն բոլոր հնարավոր ոլորտներում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ուժեղ պետություն ենք, և մենք դրական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն ու Թուրքիան պետք են միմյանց ամեն հնարավոր բնագավառում»,- ասել է Էրդողանը CNN-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Էրդողանը նշել էր, որ թույլ չի տա, որ ընդդիմությունը հարձակում գործի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի վրա, ըստ նրա՝ Մոսկվայի հետ հարաբերությունները պակաս կարևոր չեն, քան Վաշինգտոնի հետ։