Հայաստան կժամանեն ԵԽԽՎ ներկայացուցիչները

20:33     19 մայիսի, 2023

Հայաստանի Հանրապետություն կժամանեն ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովի զեկուցող, «Մտորումներ Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների մասին» զեկույցի հեղինակ Փոլ Գավանը և հանձնաժողովի քարտուղար Տատյանա Տերմիչը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Առաջին լրատվական ալիքը:

Նշվում է, որ մայիսի 30-ից հունիսի 2-ը նրանք փաստահավաք առաքելություն կիրականացնեն:


© armedia.am