Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում կներառի ավելի քան 90 ընկերություններ ամբողջ աշխարհում։ Նշվում է, որ կան «ապացույցներ», որ այդ ընկերությունները շրջանցել են Մոսկվայի դեմ սահմանափակումները։ Միաժամանակ, ֆոն դեր Լեյենի խոսքով, մոտ ութ ընկերություն, գրանցված է Չինաստանում։
«Մենք լրջորեն ենք վերաբերվում պատժամիջոցների շրջանցումը դադարեցնելու հարցի նկատմամբ», - շաբաթ օրը ասել է ֆոն դեր Լեյենը՝ ZDF հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եվ հետևաբար, 11-րդ փաթեթում մենք ունենք 90-ից ավելի ընկերություններ ամբողջ աշխարհում, որոնց առնչությամբ մենք հստակ ապացույցներ ունենք, որ նրանք խախտում են պատժամիջոցները, այսինքն՝ նրանք Ռուսաստան են մատակարարում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները անմիջապես Եվրամիությունից երրորդ երկրների միջոցով, », - ասել է նա։