Ուկրաինան հուսով է, որ արդեն այս աշնանը F-16 կործանիչներ կստանա

22:39     20 մայիսի, 2023

 Ուկրաինան հուսով է, որ արդեն այս աշնանը F-16 կործանիչներ կունենա։ Այս մասին գրում է «Washington Post»–ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ 

«Եթե մենք բոլորս ջանքեր գործադրենք, և որոշումներն արագ ընդունվեն, կարծում եմ` սեպտեմբերի վերջին- հոկտեմբերի սկզբին մենք կկարողանանք տեսնել Ուկրաինայի օդային տարածքում թռչող առաջին F-16-ները»,-մեջբերում է թերթը Սակի խոսքը:

Նշվում է, որ Կիևի սպասվող հակահարձակման շրջանակում կործանիչները չեն կիրառվի, սակայն դրանց մատակարարման մասին որոշումները գլխապտույտ արագությամբ են կայացվում։

 


© armedia.am