Ուկրաինան հուսով է, որ արդեն այս աշնանը F-16 կործանիչներ կունենա։ Այս մասին գրում է «Washington Post»–ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
«Եթե մենք բոլորս ջանքեր գործադրենք, և որոշումներն արագ ընդունվեն, կարծում եմ` սեպտեմբերի վերջին- հոկտեմբերի սկզբին մենք կկարողանանք տեսնել Ուկրաինայի օդային տարածքում թռչող առաջին F-16-ները»,-մեջբերում է թերթը Սակի խոսքը:
Նշվում է, որ Կիևի սպասվող հակահարձակման շրջանակում կործանիչները չեն կիրառվի, սակայն դրանց մատակարարման մասին որոշումները գլխապտույտ արագությամբ են կայացվում։