Վրաստանի ազգային «Georgian Airways» ավիաընկերությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին թույլ չի տա իր ինքնաթիռներ նստել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին ասել է ավիափոխադրողի տնօրեն Թամազ Գիաշվիլին։
Georgian Airways-ում այսպես են արձագանքել բոյկոտին, որը Զուրաբիշվիլին հայտարարել էր ընկերությանը Մոսկվա ուղիղ չվերթներ սկսելու որոշման պատճառով:
«Տիկին Սալոմեն բոյկոտ Է հայտարարել ազգային ավիաընկերությանը։ Մենք նրան պերսոնա նոն գրատա ենք հայտարարում, եւ քանի դեռ նա ներողություն չի խնդրել վրաց ժողովրդից, նրան թույլ չենք տա օդանավ նստել»,- ասված է Գիաշվիլիի հայտարարության մեջ։