ՌԴ խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ապրող կարիքավոր ընտանիքներին: Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մարդասիրական ակցիան իրականացվել է «Մենք միասնական ենք» հիմնադրամի հետ համատեղ։ Սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներին և երեխաներին տրվել են սննդի փաթեթներ։