Հայաստան կժամանի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին

20:04     21 մայիսի, 2023

Մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին:

Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:


© armedia.am